Loading...

Արյունը ջրիկացնող ու թրոմբոզի առաջացումը կանխող 8 մթերք..Սա շատ կարևոր է կյանքի համար

Loading...


Հակակոագուլյանտները

հատուկ դեղամիջոցներ են, որոնք օգտագործվում են արյան մակարդուկների առաջացումը կանխելու համար, քանի որ այդ մակարդուկները կարող են խցանել արյունատար անոթները և դառնալ գլխուղեղի կաթվածի և սրտամկանի ինֆարկտի պատճառ:Սակայն կան նաև համակոագուլյանտային հատկություններով օժտված բնական միջոցներ, որոնք սննդակարգում ներառելու դեպքում կարելի է կանխել նման խնդիրների առաջացումը:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 մթերք, որոնք կօգնեն ջրիկացնել արյունն ու կանխել արյան մակարդուկների առաջացումը:1.Սխտոր Հում սխտորն օգնում է նվազեցնել աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը, իսկ այս հիվանդության ժամանակ անոթների պատերին հաճախ նորագոյացություններ են առաջանում, որոնք խանգարում են արյան շրջանառությունը: Բացի այդ, այս բանջարեղենը նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, ինչը շատ կարևոր է սրտանոթային համակարգի առողջության համար:2.Կայենյան պղպեղ Կծու պղպեղն ուտեստին յուրահատոիկ համ է տալիս, սակայն այն պարունակում է նաև մեծ քանակությամբ սալիցիլատներ, որոնք նպաստում են արյան ջրիկացմանը: Այս նյութերը պարունակվում են նաև ասպիրինի մեջ, ուստի կայենյան պղպեղը նույնքան արդյունավետ է, որքան ասպիրինը:3.Քրքում
Քրոքումը պարունակում է քրքումին, որը հիանալի միջոց է վատ խոլեստերինի դեմ պայքարելու համար: Այն նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և կանխում է անոթներում վահանիկների կուտակումը, ինչը նաև դրական ազդեցություն է ունենում արյան ջրիկացման գործընթացի վրա:4.Կոճապղպեղ Հակաբորբոքային հատկություններով օժտված կոճապղպեղը գրեթե նույն կերպ է ազդում օրգանիզմի վրա, ինչպես ազդում է քրքումը: Այն կարելի է օգտագործել ինչպես թարմ վիճակում, այնպես էլ չորացրած ու աղացած, սակայն առողջության համար առավել օգտակար է համարվում թարմ կոճապղպեղը:5.Դարչին Այս համեմունքը նույնպես պարունակում է քրքումին, որը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է օրգանիզմում բորբոքումների մակարդակն ու իջեցնում է զարկերակային ճնշումը:6 Արքայախնձոր
Որոշ մասնագետներ ենթադրում են, որ արքայախնձորում պարունակվող մեծ քանակությամբ բրոմելայնն օժտված է հակաբորբոքային ու հակակոագուլյանտային ազդեցությամբ, սակայն այս ենթադրությունները դեռ ոչ մի ուսումնասիրությամբ չեն հաստատվել:7. Լոռամիրգ Այս հատապտուղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը, իմունային համակարգի ամրապնդմանն ու օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացների ինտենսիվության նվազմանը: Բացի այդ, լոռամիրգը նաև շատ կարևոր է սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար:8.Լոլիկ Լոլիկները ոչ միայն շատ համեղ են, այլև անչափ օգտակար: Դրանք հարուստ են վիտամին C-ով ու լիկոպինով, որոնք դրական ազդեցություն են ունենում անոթների ու սրտամկանի վրա:Նշված մթերքը կօգնի ավելի բազմազան դարձնել սննդակարգն ու ջրիկացնել արյունը բնական ճանապարհով՝ կանխարգելելով տարբեր խնդիրների առաջացումը, սակայն հարկ է հիշել, որ դրանք ոչ մի դեպքում չեն կարող լինել բժշկի նշանակած դեղորայքին փոխարինող միջոց:



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*