Loading...

«Այս հարցը որ տալիս եք, վիրավորված եմ ինձ զգում». Արփինե Հովհաննիսյան

Loading...


«Այս հարցը որ տալիս եք, վիրավորված եմ ինձ զգում». Արփինե Հովհաննիսյան | YerevanBlog





«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում։ Առաջարկվում է՝ եթե Սահմանադրական դատարանը հավանություն չի տալիս սահմանադրական փոփոխությունների տեքստին, միևնույն է՝ այն քվեարկության դրվի ԱԺ-ում:
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը թեմայի առնչությամբ 168 TV-ի եթերում ասել է. «Կարծում եմ՝ նպատակն ակնհայտ է. նրանք ուզում են այդ ճանապարհով ազատվել ՍԴ այն դատավորներից, ովքեր նշանակվել են ավելի վաղ, այսինքն՝ նախորդ Սահմանադրությամբ են նշանակվել, և այս խնդիրը լուծելու համար այսպիսի փոփոխություն են նախաձեռնել: Ես ուզում եմ՝ մի քանի հարթության մեջ դիտարկենք այս խնդիրը: Ինձ մոտ տպավորություն է, որ Խորհրդարանի պատգամավորներն աբսուրդիզմի ժանրում հիթ-շքերթ են սկսել: Մեկը մյուսին հերթ չտալով՝ այնպիսի հայտարարություններ են անում, որ նայում ես ու մտածում՝ արդյո՞ք այս անհոդաբաշխ միտքն արտաբերելուց առաջ մտածել, նոր են խոսել…: Այս հարցը ինձ որ տալիս եք ու խնդրում եք, որ ես մեկնաբանեմ, ես ինձ վիրավորված եմ զգում, որովհետև այստեղ ես ո՛չ իրավունք եմ տեսնում, ո՛չ տրամաբանություն, ոչ էլ նույնիսկ՝ քաղաքականություն: Սա խայտառակություն է: Ես ուզում եմ նայել այն իրավաբանի աչքերին, որը կարող է լուրջ դեմքով հիմնավորել սա»:

Հովհաննիսյանը եթերի ընթացքում նախագիծն ապաիրավական է որակել՝ հավելելով, որ երկար ժամանակ մտածել է՝ արդյոք լո՞ւրջ են գրել, թե՞՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

«Այս հարցը որ տալիս եք, վիրավորված եմ ինձ զգում». Արփինե Հովհաննիսյան





Comments

error: Content is protected !!







Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*