Loading...

Համացանցում արագորեն տարածվում է ՍԱ… ՄԱՆՎԵԼԸ ՉԿԱ․․․ինչ եղավ քիչ առաջ

Loading...


Hraparak.am-ը գրում է. Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուն շատ էի ուզում այսօր անդրադառնալ, բայց ոչ մի բառ չէի կարողանում գրել։ Չէի կարողանում, որովհետև վաղուց այդ խափանման միջոցը Մանվելին պետք չէ․ նա չկա։

Արցախյան պատերազմի ժամանակ շատ էինք ասում՝ առաջին զոհը։ Իշխանափոխությունն էլ յուրօրինակ պատերազմ էր, որի առաջին զոհը Մանվել Գրիգորյանն էր։ Էյֆորիայի ու ատելության ծխի մեջ ոչինչ չկարողացանք տեսնել, հասկանալ։

Ինչպե՞ս կատարվեց, ինչու՞ կատարվեց․ ժամանակը ցույց կտա։ Բայց մի հարց կախված մնաց՝ ինչու՞ առաջին զոհը եղավ այն մարդը, ում Ադրբեջանն ատում էր, ում համար ժամանակին Ադրբեջանը գլխագին էր սահմանել։

Գո՞ղ էր, զինվորի բաժինը գողացե՞լ էր․․․ ամենանուրբ կետից սկսվեց ու հենց այս կետից էլ բացվելու է կծիկը։ Ինչու՞ առաջինը Մանվելը։ Այդ հարցի պատասխանը ամեն օր վարագույրի մի ծալքով բացվում է։ Համատարած այս մղձավանջի մեջ, որտեղ փակվում են սահմանամերձ շրջանների ծննդատները, Արցախյան պատերազմի մասնակիցները դառնում են «ոչնչի համար զոհված մարդիկ»․․․ սուր փշերի պես արյունոտելու են մեզ, ու մենք ինքներս ենք գտնելու այդ պատասխանը։

Իշխանափոխությունից հետո, երբ ձերբակալվել էր Մանվելը, գրել էի «Մանվելն էլ չկա» վերտառությամբ հոդվածը։ Մանվելն այդ ժամանակ “արդեն չկար”։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 15-ին որոշել է ազատ արձակել ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին՝ հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը։ Կրկին ուզում եմ հիշեցնել հոդվածը ու ասել, որ Մանվելը չկա, ու՞մ համար եք փոխել խափանման միջոցը։ Ներկայացնում եմ հոդվածը․

Մանվելն էլ չկա

4 Հուլիս 2018 | 20:08

Արցախյան պատերազմից հետո Մանվել Գրիգորյանի աշխատատեղը՝ Գորիսում, մեր բնակելի շենքի հարևանությամբ էր։ Նա բանակային կորպուսի հրամանատարն էր։ Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցից քիչ ներքև՝ «ուչուզդոր էիք անվանում» այդ տարածքը։

Դիմացը այգին էր՝ «բուլվարը»։ Հենց այդ տարածքին կպած մի փոքրիկ կրպակ կար, դա այն ժամանակ մեր թաղամասի «սուպերմարկետն էր», օրը մի քանի անգամ մտնում և առևտուր անելուց առաջ նայում էիք բանակային կորպուսի աշխատողներին։

Այն ժամանակ էլ փսփսում էին, որ Մանվելը ծանր հիվանդություն ունի․ շաքարային դիապեդ և երիկամային անբավարարություն։ Մարդիկ անհանգստանում, իրար հարցնում էին՝ «էտ զահուրմար հիվանդությանը ճար չկա՞»։
Այսօր Մանվել Գրիգորյանը բանտում է։ Էլի լսում եմ մարդկանց, կարդում գրառումներ։ Եթե այն ժամանակ մարդիկ ասում էին՝ «էդ զահուրմար հիվանդությունից պրծում չկա՞», հիմա ասում են՝ «էդ զահուրմար մարդուց պրծում չկա՞»։

Մանվելի մասին գրառումները կարդալուց, նրա հասցեին հնչող մեղադրանքները, լսելուց, ատելության ծովում խեղդվելը տեսնելուց հետո մտածում եմ, որ դրանից ավելի սարսափելի պատիժ երկրագնդում գոյություն չունի։ Մահը նման դեպքում մեղմ պատիժ է։ Բայց այդ պատիժն էլ շատերին չի բավարարում։

Մանվելն արդեն, հավատացեք, բարոյապես չկա, բայց ինձ ուրիշ բան է հուզում, ու ես դրանից ավելի շատ եմ սարսափում։ Մանվելը, որպես երազ՝ կանցնի, կգնա, բայց մենք անհագ վրեժխնդրությամբ, չարությամբ, պատժի չբավարվածությամբ ո՞նց ենք ապրելու․․․

Փաստաբանի փոխանցմամբ Մանվել Գրիգորյանի ցանկությունը մեկն է՝ եթե նա կանգնում է արդարադատության առաջ, կանգնի հնարավորինս առողջ տեսքով, ոչ թե կիսահաշմանդամ։ Ակամայից հիշում եմ մեծերից մեկի խոսքը, ով ծանր հիվանդ էր և ասում էր՝ թշնամուս երբ հանդիպում եմ, ոտքս ամուր եմ դնում գետնին, որ չուրախանա․․․

Փաստորեն Մանվել Գրիգորյանը չի ուզում, որ կիսահաշմանդամ ձևով երևա, որովհետև գիտի, որ բոլորը ուրախանում են, բոլորն իր թշնամին են։
Սա, գիտե՞ք, մարդկային ինչ ողբերգություն է։ Մարդկային հոգու գիշեր, ուր մի աստղ անգամ չկա։
Հիսուսը ներեց ավազակին։
Ավազակը խնդրում է Հիսուսին․

«Հիսուս, խնդրում եմ Քեզ՝ հիշիր ինձ, երբ գաս Քո արքայությամբ»։ Չի ասում՝ ինձ էլ տար, այլ աղերսում է, որ հիշի միայն։
Չմկրտված, հաղորդություն չստացած, ողջ կյանքում Աստծո խոսքով չապրած ավազակը ստանում է Հիսուսի ողորմությունը՝

«Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:
Բոլոր լույսերը չհանգցնենք։ Պատժեք, բայց մի ոչնչացրեք։ Պատժեք, բայց թույլ տվեք, ինչպես նա է ուզում՝ «մեռնի ոտքի վրա․․․»։ Մարդուն ոչնչացնելը մեզ հեռացնում է մարդկությունից, Աստծուց։ Կարևոր չէ՝ ով է այդ մարդը։ Խոսքս վերաբերվում է բոլոր ժամանակների

իշխանություններին, ովքեր ընկածին տրորում են հանրության մսաղացով։ Խոսքս վերաբերվում է բոլոր դատապարտյալներին, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն։

Այս հոդվածը իշխանափոխությունից հետո եմ գրել՝ ինձ վրա վերցնելով ֆեյքերի տեղատարափ հարձակումները։ Այսօր կրկնում եմ նույնը՝ պատժեք, բայց մի ոչնչացրեք։ Դուք վաղուց ոչնչացրել եք նրան՝ ի՜նչ խափանման միջոցի մասին է խոսքը․․․

Հասմիկ Բաբաջանյան

Como aconteceu, por que aconteceu? o tempo dirá. Mas uma pergunta permaneceu: por que a primeira vítima do homem que o Azerbaijão odiava, para quem o Azerbaijão havia sido o diretor?

Era a unidade roubada de um soldado? Começou do ponto mais quente e é a partir desse ponto que a bobina se abre. Por que Manvel primeiro? A resposta a essa pergunta é aberta diariamente com um véu. Nesse pesadelo generalizado que fecha as maternidades nas regiões fronteiriças, o povo da guerra de Artsakh fica “morto por nada”; Sangrarão como espinhos afiados, e nós mesmos descobriremos essa resposta.

Após a mudança de poder, quando Manvel foi preso, escrevi um artigo intitulado “Não há Manvel”. Manvel “não estava lá” na época.

Em 15 de janeiro, o Tribunal de Jurisdição Geral de Yerevan decidiu libertar o ex-presidente da União de Voluntários de Yerkrapah, tenente-general Manvel Grigoryan, considerando sua condição de saúde. Mais uma vez, gostaria de lembrar o artigo e dizer que Manvel não está lá, para quem você mudou a medida de precaução? Apresento o artigo:

Não há Manvel

4 de julho de 2018 |: 20:08:

Após a guerra de Artsakh, o trabalho de Manvel Grigoryan estava em Goris, perto do nosso prédio de apartamentos. Ele era o comandante do Corpo de Exército. Logo abaixo da Escola Secundária Axel Bakunts, a área era “você chama de inútil”.

Em frente ao parque ficava a avenida. Havia um pequeno quiosque anexado à área; era o “supermercado” de nosso distrito naquela época; você entrava algumas vezes por dia e observava os funcionários do Exército antes de negociar.

Naquela época, eles estavam sussurrando que Manvel tinha uma doença séria; diabetes mellitus e insuficiência renal. As pessoas estavam preocupadas, perguntando uma à outra: “Não há cura para esta doença desagradável?”
Hoje Manvel Grigoryan está na prisão. Agora eu ouço pessoas lendo as notas. Se naquele tempo as pessoas costumavam dizer: “Isso não é uma cura para a doença”, agora estão dizendo: “Isso não é cura para uma cura?”

Depois de ler as anotações de Manvel, as acusações contra ele, a audição, o afogamento no mar do ódio, acho que não há mais punições terríveis no mundo. A morte é um castigo leve neste caso. Mas esse castigo não satisfaz a muitos.

Acredite, Manvel não é mais moral, mas tenho outra coisa com que me preocupar e tenho pavor disso. Manvel, como um sonho, passará, mas como viveremos com vingança insaciável, maldade e punição não cumprida?

Segundo o advogado, o desejo de Manvel Grigoryan é um: se ele defende a justiça, ele parecerá o mais saudável possível, e não meio incapacitado. Lembro-me das palavras de um dos adultos, que estava gravemente doente, dizendo: “Quando encontro meu inimigo, ponho firmemente o pé no chão para que ele não se alegre;

De fato, Manvel Grigoryan não quer parecer meio incapacitado porque sabe que todo mundo está feliz, todo mundo é seu inimigo.
Isso, você sabe, é uma tragédia humana. Uma noite da alma humana onde não há uma única estrela.
Jesus perdoou o ladrão.
O bandido pede a Jesus;

“Jesus, eu imploro que você se lembre de mim quando entrar no seu reino.” Ele não diz que vai me dar nada, mas me pede que me lembre apenas.
O batizado, o não batizado, o ladrão ao longo da vida na palavra de Deus recebe a misericórdia de Jesus:

“Em verdade te digo que hoje você estará comigo no paraíso.”
Nem todas as luzes estão apagadas. Punir, mas não destruir. Puni-lo, mas deixe-o, como ele quer, “morrer a seus pés”. A destruição do homem nos remove da humanidade, Deus. Não importa quem é essa pessoa. Quero dizer o tempo todo

às autoridades que jogam fora os caídos com um moedor de carne. Refiro-me a todos os condenados que têm sérios problemas de saúde.

Escrevi este artigo após a mudança de poder, derrubando-me os ataques furiosos de falsificações. Hoje repito o mesmo castigo, mas não o destruo. Há muito que você o destruiu, de que precaução ele está falando;

Hasmik Babajanyan



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*