Loading...

Դուրս էի գալիս տանից,հանկարծ աստիճանների մոտ նորածին նկատեցի.Մոտենալով նրան՝կողքին մի տարօրինակ երկտող նկատեցի

Loading...


Իմ անունը

Մաքս է:Ես ունեմ գրեթե ամեն ինչ. լավ աշխատանք, տուն, մեքենա, ընկերներ: Միայն սիրելի կին չունեմ:Ես սիրում եմ զվարճանալ: Իմ կյանքում շատ աղջիկներ են եղել:Նրանք ինձ շատ են սիրում, իսկ ես չեմ հասկանում, թե ինչի համար: Բայց օգտվում եմ դրանից:Մի խոսքով, կյանքս այսպես է անցնում. աշխատանքային օրերին ես օրինակելի որդի եմ և ջանասեր աշխատակից, իսկ հանգստյան օրերին ակումբներում եմ զվարճանում:Մի օր էլ իմ դռան առաջ հայտնաբերեցի ծածկոցով փաթաթված փոքրիկի: Ես մոտեցա, և երկտող գտա.«Քո աղջիկն է, Անին: Ես նրան չեմ կարող պահել, թող մնա քեզ հետ»:Ես զանգեցի մորս: 15 րոպե անց նա մեր տանն էր:Մայրս գրկեց փոքրիկին, նրան կերակրեց և փոխեց տակդիրը: Մենք սկսեցինք մտածել. թե ինչ պիտի անենք: Հայրությունը հաստատող թեստ հանձնելու որոշում կայացրեցինք:Արդեն մի շաբաթ երեխան մեր տանն էր: Ես նրան շատ էի կապվել, սիրում էի նրան հետևել, նայել, մինչ քնած է: Նա հրաշք է…Վերջապես եկան անալիզի պատասխանները. ես փոքրիկ Անիի հայրն եմ:Ոստիկանության շնորհիվ գտանք երեխայի մորը:Պարզվեց, նա 19 տարեկան է, իմ հերթական ընկերուհիներից մեկը: Աղջիկն ուղղակի վախեցել էր, որ չի կարողանա երեխային մեծացնել:Մենք փորձեցինք նոր կյանք սկսել: Այժմ ապրում ենք միասին. ես, սիրելի կինս և մեր հրաշք Անին: Մենք իսկապես եջանիկ ենք…



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*