Loading...

Մանր ու միջին գողերին ոչ թե պետք է վախեցնել թաթիկները կտրելով, կամ ասֆալտին փռելով, այլ սուսուփուս` կտրե՛լ։ Մեկուսացնե՛լ

Loading...


Ինձ այնուամենայնիվ դուր է գալիս, որ երկրում, երբ կա խնդիր, եւ այդ խնդրի մասին տեղյակ է վարչապետը, հետն էլ խնդրի մասին չի՛ վախենում, ընդհակառակը` բարձրաձայնում է, բայց ինձ դուր չի գալիս, որ Նիկոլը ընդամենը սահմանափակվում է խնդրի բարձրաձայնելու եւ այն չվերացնելու, կարեւորագույն համակարգերում, որտեղ անգործություն է տիրում, երբեմն միտումնավոր` դեմն առնել չի ստացվում կամ չգիտեմ ինչ անուն տամ, որովհետեւ չի լինում այնպես, որ չստացվի։

https://ac-media.ru/

Նիկոլի, այն վերջին ելույթներից, ինչի մասին հենց ամենասկզբից ենք խոսել, ու շարունակաբար պնդել, որ պետական կառավարման համակարգում կա լրջագույն խնդիրներ, որի հետեւանքով տուժում է հեղափոխությունը, պետք է լրջագույն փոփոխություններ իրականացնել եւ վե՛րջ։

https://ac-media.ru/

Մանր ու միջին գողերին ոչ թե պետք է վախեցնել թաթիկները կտրելով, կամ ասֆալտին փռելով, այլ սուսուփուս` կտրե՛լ։ Մեկուսացնե՛լ։ Որովհետեւ ՀՀ -ը, ոչ գողապետություն է, ոչ էլ ավազակապետություն։
Տնայնագործ գեոպոլետիկներից մի խոսիր։ Անշառ թեմա է։ Քեզ պետք է անհանգստացնի այն հանցագործները, որոնք խմբեր են կազմում, ու պարտիզանական շարժումներ սկսում, չհաշված դրանց ելույթներն ու ահաբեկելու իրենց կարողությունները։ Որովհետեւ այդ մարդիկ միայն լսել են, որ դու պատրաստվում ես նրանց ասֆալտին փռել.. ու վերջ։ Բայց ոչ մեկը, ոչ մյուսը` չի իրականացվել։ Ինչ էլ, որ եղավ, բանից պարզվեց օդ էր։ Կրկին մնացին ազատության մեջ` իրենց վայելքներին։

Բնակարանագողությունները շատացել են։ Բայց չգիտես ինչու ինչպես խոշոր գողերն են թռնում, անհետանում, այնպես էլ մանր ու միջին գողերը։ Անգամ բնակարանագողերին հայտնաբերելն է դարձել ՀՀ -ում պրոբլեմ։ Ինչն էլ թույլ է տալիս, ինչ ասես մտածել։

https://ac-media.ru/

Կարեւոր եւ հուսադրող հանգամանք է, որ այն, ինչի մասին, որ խոսում ենք, նկատելի է, եւ դրա մասին գիտի Նիկոլը։
Հուսանք, որ այս տարի իշխանության հիմնական անելիքը կլինի համակարգային փոփոխություններ իրականցնելու ծրագրեր, թե կառավարման արդյունավետության, եւ թե գործելակերպի..
Այլեւս դանդաղկոտությունն ու պոպուլիզմը չպետք է ժողովուրդ կերակրել։

Ժողովուրդը ինչքան էլ, որ ազատվել է նախկին հանցագործներից, բայց այնուամենայնիվ ազատվելը դառնում է թվացյալ, որովհետեւ ՀՀ -ն քաղաքացին պետք է զգա, որ ՀՀ -ում կա օրենք, եւ մարդը պաշտպանված է օրենքով։ Ոչ թե, ասենք` չվստահի իրավապահ մարմիններին, գիտակցելով, որ ոչինչ էլ չի լինելու, իսկ տուժողը մնալու է իր խնդիրների հետ միայնակ։
Ես, որ իրավապահ մարմինների չեմ վստահում։ Եվ դա ոչ թե իմ մեղքով է, այլ ձե՛ր` իշխանության, որովհետեւ իրավապահ համակարգը, ինչպես որ նախկինում է եղել, շարունակում է մնալ իր դիրքերում։

https://ac-media.ru/

#Եթե_խնդիրները_լուծվեն_Նիկոլ_ջան_քեզ_ոչ_ոք_չի_քննադատի
#Հակահեղափոխականներն_էլ_հանգիստ_կնստեն_իրենց_տեղերը

(Visited 44 times, 44 visits today)



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*