Loading...

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին Հանրապետության հրապարակում կդիմավորի․Ամանորյա ուղերձը կհեռարձակվի հենց հրապարակից

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից
Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից: Այս մասին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Այսինքն՝ վարչապետը տարին դիմավորելու է հրապարակում՝ շատերի հետ միասին:

Քաղաքապետի տեղակալը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ ներկայացրել է տոնական ծրագիրը: Ըստ նրա, ժամը 22-ից հայ արտիստները կկատարեն իրենց լավագույն ստեղծագործությունները: Կլինի նաեւ երգի պրեմիերա, որը Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը գրել են հատուկ «Երեւան-2020» ամանորյա ծրագրերի համար:

Համերգը կշարունակվի մինչեւ ժամը 23:45: Շնորհավորական ուղերձներով ընդմիջվելուց հետո երաժշտական միջոցառումները կվերսկսվեն: «Գորան Բրեգովիչը եւ իր նվագախումբը ընտրված երգացանկով խելահեղ համերգ կպարգեւեն մեզ»,- ասել է Տիգրան Վիրաբյանը: Նաեւ նշել է, որ տոնական միջոցառումը կշարունակվի մինչեւ լուսաբաց:

https://armtimes.com/hy/article/176001?fbclid=IwAR3reisPAC51Fv5sP6Us7xBFb1ZLmK0geCA7kU6ftSOhEFublBxvJ0RnJEU

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*