Loading...

Այս տեսանյութը պետք է հավաքի 100.000 դիտում. Միշիկի դառը ապտակը իր զոքանչ Ռիտային. Սերժը իր փեսային չներեց —

Loading...


Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի։

Ինչո՞ւ կա համատարած ընկալում, որ այս իշխանությունը ժամանակավոր է: Պատասխանը շատ պարզ է. մարդիկ զգում են, որ այսպիսի

ապաշնորհությամբ երկիրը կառավարել երկար ուղղակի չի ստացվի։ Որքա՞ն կարճ։ Իմ համոզմամբ՝ շատ կարճ։

Սա հասկանում են և գիտեն առաջին հերթին հենց իրենք՝ «իմքայլականները»։ Դրա համար վայելում են կյանքը, մեծ-մեծ խոսում են` փորձելով թաքցնել սեփական վախերը և ոչինչ չեն

անում։ Չնայած մի բան անում են. նրանցից գնողունակներն այս ամիսներին արտասահմանում փախուստի օթևաններ են ձեռք բերում, իսկ նրանք, ովքեր կերակրամանից հեռու են, ակտիվ բանակցում են ապագա իշխանության պոտենցիալ բոլոր թեկնածուների հետ։

Ռեժիմն իրեն պահում է տնվորի, ժամանակավորի հոգեբանությամբ, երկիրը գրաված «քոչվոր նվաճողի» պես։ «Քոչվոր նվաճողների» ռեժիմը, պատմական անալոգիայով, հպատակեցնում է բոլորին և վերացնում ազգային դիմադրողականությունը՝ հարձակվելով եկեղեցու, մշակույթի, ընտանիքի, լեզվի, պատմության, գիտության և կրթության վրա։

«Իմքայլական» պոպուլիստները հոգու խորքում գիտեն, որ իրենց քիչ ժամանակ է մնացել։ Այդ պատճառով ցայտնոտի մեջ են, ինքնավերլուծության, սեփական արարքների հետևանքները գիտակցելու ժամանակ չունեն։ Նրանք հասկանում են, որ իրենց իշխանությունը կարող է

ավարտվել ցանկացած պահի, ամեն վայրկյան։ Այս ժամանակավորության մեջ միակ կոնստանտը նրանցից յուրաքանչյուրի ու այս ռեժիմի հավաքական ատելությունն ու ագրեսիան է՝ ամեն ինչի ու բոլորի նկատմամբ։ Ի պատասխան էլ ստանում են օրեցօր հասունացող ու ծավալով եռապատիկ ավելի հանրային ատելություն ու փոխադարձ ագրեսիա։

Այս ռեժիմի ժամանակավորության թիվ 1 լակմուսը որոշում ընդունելու անկարողությունն է։ Երկրի ամենացավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել

որևէ որոշում։ Կարող են ցավոտ հարցերի թեման մանիպուլացնել, այդ վայրկյանը «մարսել» ու հետաձգել։ Չէ՞ որ ապրում են «Երկիր-Հայկական ժամանակի» 24-ժամյա ռեժիմով ու իրենք էլ են հասկանում, որ այդ 24 ժամն ամեն օր կարող է լինել իշխանության ղեկին իրենց վերջինը։

Արդյունքում, ռեժիմն ամբողջությամբ տապալել է բարեփոխումները, վատթարացրել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ընդունելով աբսուրդային, երբեմն իրարամերժ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ վտանգավոր որոշումներ և օրենքներ։

Թե ինչ կլինի այդ օրենքների և որոշումների ճակատագիրը, կախված է հաջորդ իշխանությունից (դրանք կարող են ամբողջությամբ չեղարկվել կամ գոնե զգուշությամբ շտկվել)։

Հ.Գ. Այս ռեժիմը շուտով գնալու է՝ թողնելով բոլորի ու յուրաքանչյուրի հակաօրինական ու անհավասարակշիռ քայլերի՝ պրոֆեսիոնալ արձանագրումների արխիվը: Եվ դա, ցավոք, սրբագրման ենթակա չի լինելու։

Ոչինչ պարտակել չի ստացվի: Այլևս այդ դարը չէ։

This power is temporary. He will leave very soon and very unexpectedly.

Why is there a widespread perception that this power is temporary? The answer is very simple. People feel that such a disgrace will not simply rule the country for long. How short! To my conviction, very short.

They themselves understand and know this, first of all, the “thugs”. That’s why they enjoy life, talk about it, try to hide their fears and do nothing. Although they are doing something. Those who buy from them are seeking refuge abroad this month, and those who are away from the grid are actively negotiating with all potential future candidates.

The regime behaves like a homeowner, with a temporary psyche, like a “nomadic conqueror” occupying the country. The “nomadic conquerors” regime, by historical analogy, subjugates everyone and eliminates national resistance by attacking church, culture, family, language, history, science, and education.

The “mythical” populists know deep down that they have little time left. Because of this, they are frustrated, have no time for self-analysis, and are not aware of the consequences of their actions. They realize that their power can come to an end at any moment, any second.

The only constant in this temporality is the collective hatred and aggression of each and every one of them and of this regime towards everything and everyone. In response, they receive a threefold increase in public hatred and mutual aggression.

The litmus # 1 of this regime’s proviso is the inability to make a decision. So far they have not been able to make any decisions on the most painful issues on earth. They can manipulate the subject of painful

questions, digest and delay that moment. After all, they live in a 24-hour “Yerkir-Haykakan Zhamanak” regime, and they realize that those 24-hour days can be their last in power.

As a result, the regime has completely overthrown reforms, worsening relations in all directions, adopting absurd, sometimes contradictory, and long-term, dangerous decisions and laws. The fate of those laws and decisions will depend on the next authority (they may be completely reversed or at least carefully

corrected).

PS This regime will soon go away, leaving the archive of professional and unauthorized and unbalanced steps taken by everyone and everyone.

And that, unfortunately, will not be corrected.

Nothing will backfire. It is no longer that ce



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*