Loading...

«Առաջարկում եմ ավարտական դասարանների աշակերտների համար ծնողի համաձայնությամբ, ծնողի դիմումի համաձայն, «թույլատրելի» բացակայությունների թիվը մեծացնել». Գ. Միսկարյան

Loading...


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Հարությունյան, ակնհայտ է, որ էսօրվա ավագ դպրոցը, որտեղ աշակերտները ըստ հոսքերի պիտի նախապատրաստվեն բուհի ընդունելության քննություններին, ինչ-ինչ պատճառներով դեռևս չի կատարում իր վրա դրված խնդիրը, ու աշակերտները, կամա թե ակամա, ստիպված են պարապել կրկնուսույցների մոտ։

https://ac-media.ru/

Բայց խնդիրը այդքան դպրոցի չտված գիտելիքը չի, որքան այն, որ երբեմն մեկ, իսկ ավելի հաճախ՝ զուգահեռաբար երկու և ավելի առարկաներ կրկնուսույցների մոտ պարապող ավարտական դասարանի աշակերտը ֆիզիկապես ժամանանակ չի ունենում դասերի հետ զուգահեռ նաև կատարելու կրկնուսույցների կողմից տրվող տնային առաջադրանքները։

Իսկ ժամանակ ինչո՞ւ չի ունենում։ Որովհետև աշակերտը պարտավոր է հաճախել դպրոց, հակառակ դեպքում 120 ժամ բացակայելու պարագայում, աշակերտի վրա քննությունների բեռը ավելի է մեծանում։ Իհարկե, արդարացի մոտեցում է, բայց եկեք հարցը դիտարկենք ավարտական դասարանի աշակերտի տեսանկյունից։

Ինչի վրա է ժամանակ ծախսում այդ՝ 12-րդ դասարանի, բուհ ընդունվել պատրաստվող աշակերտը դպրոցում՝

«սովորում» է այն առարկաները, որոնք արդեն պարապում է կրկնուսույցի մոտ, «սովորում» է ՀԵՊ, ՆԶՊ, ֆիզկուլտուրա, «կրկնում» են առարկաներ, որոնք իրենք արդեն անցել են դպրոցում (օրինակ, հումանիտար թեքումով դպրոցում՝ կենսաբանություն), ու էլի նման բաներ։

Արդյունքում՝ հատկապես կրկնուսույցների մոտ հաճախելու օրերին, դպրոցում վատնած ժամանակի պատճառով էդ երեխաները, կա՛մ պիտի ամեն ինչ կիսատ-պռատ անեն, կա՛մ արդյունք ունենալու համար օրվա մեջ պիտի քնեն 4-5 ժամ։

Նախկինում դպրոցի տնօրենները, դասղեկը «աչք էին փակում» բացակաների վրա ու էդ ձևով հարցը լուծվում էր։ Հիմա բացակաների համար նախարարությունը խստացրել է և էդ մարդիկ արդարացիորեն խուսփում են «փակել» աշակերտի բացական։ Արդյունքում, ոչ մի օգուտ առանձնապես չտալով, դպրոցը (խոսքը ավարտական դասարանի մասին է), միայն խանգարում է ապագա դիմորդին, թե՛ գիտելիքների առումով, թե՛ բարոյահոգեբանական առումով։

https://ac-media.ru/

Ես իմ աղջկան չեմ կարողանում բացատրել, թե ինչու է ինքն էդ սթրեսի միջով անցնում։

Ինչ եմ առաջարկում։

Առաջարկում եմ ավարտական դասարանների աշակերտների համար ծնողի համաձայնությամբ, ծնողի դիմումի համաձայն, «թույլատրելի» բացակայությունների թիվը մեծացնել, առանց կողմնակի առարկաներից քննություն պահանջելու պարտադիր պայմանի։ Շեշտում եմ՝ միայն ավարտական դասարանների համար։

Հարգանքով` ավարտական դասարանի աշակերտի ծնող
Գ. Միսկարյան»:

(Visited 21 times, 1 visits today)



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*