Loading...

Այս կրթական քաոսի ողջ պատասխանատուն Նիկոլնն է

Loading...


էս խմորը շատ ջուր է վերցնելու…

Ցանկացած ժողովրդի, առավել ևս՝ ազգի, որն ունի ընդգծված պահպանողական և ավանդույթներին հավատարիմ կեցություն, կարելի է միանգամից դեգրադացնել՝ հարվածելով նրա զգայուն կետերին, որոնցից առաջնայինների թվում է կրթությունը, քանի որ յուրաքանչյուր ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն: Հենց այս երկու արժեհամակարգերն են, որ դարերի ընթացքում եղել են հայկականության և հայ տեսակի պահպանման և սեփական դիմագիծը չկորցնելու հիմնական հանգուցակետերը։ Առանց պաթոսի ու ռազմահայրենասիրական քարոզի պետք է փաստել, որ հայ ազգն այսօր կանգնած է լուրջ հանգրվանի առաջ։Այս օրերին հանրության ուշադրության կենտրոնում ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծն է, ըստ որի՝ բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ, իսկ դպրոցական առարկաների ցանկից նախատեսվում է հանել Հայ եկեղեցու պատմություն առարկան։ Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունն իր մեջ ունի և արժեհամակարգային, և սոցիալական բաղադրիչ։

Կրթության բնագավառում ընդգրկված պատասխանատուները հիմնականում ոչ ազգային արժեհամակարգերի կրողներն են, նրանց իրենց խոսքում գրեթե չեն օգտագործում ազգ, ազգային, ավանդական, հայկական ձևակերպումներ, այլ այդ ամենը փորձում են ավելի գլոբալ, լիբերալիստական ձևակերպումներով մատուցել հասարակությանը։ Կարելի է վստահաբար պնդել, որ հայագիտական առարկաների նկատմամբ կիրառվող դեմարշը կապված չէ միայն ԿԳՄՍ նախարար Արայիկի հետ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սևեռվում են Արայիկի վրա, չեն ուզում խոստովանել, որ խնդիրն ավելի խորքային է և գնում է այլ ուղղությամբ։ Երբ Նիկոլնն իր ֆեյսբուքյան «լայվով» միացավ այս կրթական քարոզին, իրավիճակի ողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին՝ ստանձնելով այս գործընթացի պատասխանատվությունը։ Ինչպես արդեն ականատես ենք լինում քանիցս, յուրաքանչյուր իշխանական, այսպես ասած՝ «պռավալի» դեպքում՝ թեմայի մեջ է մտնում Նիկոլը և փորձում է իրավիճակին նախ՝ գնահատականներ տալ, ապա նաև՝ արդարացումներ գտնել։ Նիկոլնն իր հերթական լայվում փորձում էր հանրությանը համոզել, որ կառավարության նախաձեռնած այս հակահայկական դեմարշը հիմնավորված է և իր մեջ որևէ հետին մտայնություններ չունի:

Մանիպուլյատիվ հնարքները, որ Նիկոլը նման դեպքերում օգտագործում է հանրության հետ շփվելիս, հայտնի են բոլորին: Նիկոլնն, իր այդ «լայվի» ժամանակ ակնհայտորեն հանրությանը հերթական անգամ խաբեց, քանի որ բերելով այն հիմնավորումը, թե՝ «Հայ եկեղեցու պատմությունը միացնենք Հայ ժողովրդի պատմության առարկային, չէ՞ որ դրանք անբաժան են», նա մոռացավ մի կարևոր բաղադրիչ, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ «ՀՀ-ն ճանաչում է եկեղեցու բացառիկ առաքելությունը հոգևոր կյանքի պահպանման և ազգային ինքնության պահպանման հարցում։ Այսինքն՝ եկեղեցին այս առումով չի կարող դասվել աշխարհիկ կարգի երևույթների շարքին, նրա դերը բացառիկ է, ինչպես նաև առաքելությունը, իսկ սա նշանակում է նաև, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հիմքը Մայր օրենքն է։

Հ.Գ. Այս ողջ պատմության պատասխանատուն Արայիկը չէ՝ իր «սորոսական» փոխնախարարներով, ֆուտուրիստական ներկայացումներ հովանավորելով. Այս կրթական քաոսի ողջ պատասխանատուն Նիկոլնն է: Այնպես որ, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «էս խմորը շատ ջուր է վերցնելու»:

Artur Tovmasyan

blognews.am





Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*