Loading...

Ճորտի նման ուրիշի բերանին նայողները և Հայաստանը նսեմացնող տգետները թող հասկանան, որ մենք կարևորագույն օղակ ենք համաշխարհային քաղաքականության մեջ

Loading...


Հայաստան այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Գյումրի կատարած այցի կապակցությամբ հայտարարվել է, որ արդիական նոր սպառազինությամբ և նոր տեխնիկայով վերազինվելուց հետո ռազմակայանի ռազմական ներուժը կկրկնապատկվի։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ այս հայտարարությունը հուշում է, որ Մոսկվան Թուրքիայի հետ սիրախաղի նկատմամբ ոչ մի վստահություն չունի. քանի որ Սիրիայի հարցում համագործակցությունն ինտենսիվ է դառնում, Մոսկվան Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում է։

«Սա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցն է։ Բացի այդ, ապրիլյան պատերազմից հետո հանրային տրամադրության մեջ արմատական տեղաշարժ եղավ, մարդկանց աչքերը բացվեցին, Ռուսաստանի հանդեպ քննադատությունն ուժեղացավ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ համագործակցության համար։ Դրան գումարվեց հեղափոխությունից հետո նոր իշխանությունների արժանապատիվ կեցվածքը։ Արդյունքում Շոյգուն բաց տեքստով ասում է այն, ինչ ուզում էինք լսել, և անում են այն, ինչ պետք է։ Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը բարձրանում է։ Բացի այդ, ռուսները թուրքերի հանդեպ ոչ մի վստահություն չունեն», Lragir.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը։

Շիրինյանի խոսքով՝ մենք միշտ դժգոհել ենք անորոշություններից և ռազմաբազայի ծառայողների պահվածքից, բայց դրա հիմքը նաև այն է, որ երբ մեր նախկին գողապետական իշխանություններին նայում ենք, այդ դժգոհությունը նախկին իշխանության նկատմամբ ոչ մի վստահություն չունենալու հետ է կապված եղել։ Նրա խոսքով՝ մեր ժողովրդի կեցվածքի հստակեցումը Ռուսաստանին ստիպում է լինել ավելի ազնիվ, և դա ցուցադրում են. «Սրան եթե գումարում ենք ռուսների կողմից թուրքերի հանդեպ վստահության բացակայությունը, ապա կարող ենք արձանագրել, որ մենք ռուսական պաշտպանական համակարգում կարևոր օղակ ենք։

Բացի այդ, մենք տեսանք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց։ Այս ֆոնին Հայաստանը նսեմացնող տգետները, ճորտի նման ուրիշի բերանին նայողները թող հասկանան, որ մենք կարևորագույն օղակ ենք համաշխարհային քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Հայաստանը նոր տարածաշրջանում, նաև համաշխարհային քաղաքականության մեջ կարևորագույն դերակատար է: Կախված ռուս-թուրքական հարաբերություններից և թուրք-ամերիկյան լարվածությունից, կտեսնենք, թե զարգացումներն ուր կգնան։ Ամեն դեպքում, փաստն արձանագրված է»։

(Visited 300 times, 141 visits today)



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*