Loading...

ՇԱՏ ԿԱՐևՈՐ Է,,Հայաստանում տարածվել է վարակ, որը կարող է մահացու լինել հատկապես 2-7 տարեկան երեխաների համար. հետևալ նախանշանները զգալու դեպքում դիմել բժիշկի

Loading...


Հայաստանում սուր շնչառական վարակների սրացում կա, սակայն դա սեզոնին համապատասխան է: «Մենք սարսափելիի շեմին չենք հասել, քանի որ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,- այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:Ըստ նրա` վարակների չտարածմանը նպաստում է նաև այն, որ այսօրվանից դպրոցականներն արձակուրդ են, իսկ երեխաները վարակների ամենաշատ տարածողներն են:Այժմ գրիպանման սուր շնչառական վիրուս է տարածված, որի նախանշաններն են ջերմությունը, ընդհանուր թուլությունը, գլխացավը, հազը, որը շատ ուշ է անցնում: Հնարավոր չէ իրական թիվ ասել, թե քանի մարդ է հիվանդ

քանի որ շատերն ուղղակի չեն դիմում բժշկի: Ուզում եմ բոլորին մի բան խորհուրդ տալնախ եթե հիվանդ եք, մի’ գնացեք աշխատանքի, իսկ գնալու դեպքում գոնե դիմակ կրեք: Ի դեպ,

դիմակներն անհրաժեշտ է փոխել 8 ժամը մեկ: Մեկ` սուր շնչառական վիրուսով վարակված ուսանողը, օրինակ, կարող է 5-10 այլ ուսանողների վարակել»,- ասաց Ասոյանը:Նա տեղեկացրեց նաև, որ օդակաթիլային վարակները շատ տարածված են խիտ բնակեցված վայրերում` քաղաքներում, իսկ գյուղերում վիրուսն ավելի քիչ է տարածվում: «Վիրուսի տարածմանը նպաստում է նաև մրսածությունը,իսկ աշնանը մրսածության հանգամանքն ավելի շատ է լինում, քանի որ գարնանը չենք շտապում հանել ձմեռային հագուստը, իսկ աշնանը դժվարությամբ ենք հրաժեշտ տալիս ամառային հագուստին»,- ասաց Ասոյանը:

Աղբյուր



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*