Loading...

Գետնին արյուն, վիրավոր, զոհ, սարսափազդու տեսարան, միայն իմանաք, թե ում են սպանել

Loading...


Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայիբաժին, որ «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ հեմորագիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձը որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է, ով Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Սամվել Կարապետյանն էր: Մալաթիայի ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին

ու մինչ Մասիսի ոստիկանները՝ ոստիկանության Արարատի մարզի վարչության ծառայողների հետ «ծանրութեթև կանեին», թե որտեղ է տեղի ունեցել դեպքը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որՍ. Կարապետյանին հրազենային վնասվածքները պատճառել է համագյուղացի, 34-ամյա Արսեն Համբարձումյանը՝ Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցի 35 հասցեի դիմաց՝ որսորդական ողորկափող հրազենով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի

քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ա. Համբարձումյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: SHAMSHYAN.com-ը առաջիկայում կներկայացնի հրապարակումներ՝ Արարատի մարզում կատարված բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների վերաբերյալ, որոնք տարիներ շարունակ մնացել են չբացահայտված,

մինչդեռ, երբ մարզում 2գ թմրանյութ, մի քանի ալյումինե կաթսա գողացողին են բռնում, ի լուր հանրության հայտարարում են, թե իրենց մարզում քրեածին իրավիճակը իրենց շնորհիվ վերահսկվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/12/1137660/



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*