Loading...

Չեք վախեցնի. հավկիթներն էլ ուղարկեք մեկուսարան՝ ձեր «հոգևոր հորը» — Armnews

Loading...


Անհայտ մարդիկ, այսօր կեսօրին, «Ազատություն չորրորդ իշխանությանը» գրառմամբ ամանի մեջ փաթեթավորած ձվեր են թողել «Առաջին լրատվական»-ի խմբագրության շենքի մոտ: Սա չարամիտ ակցիա է՝ քրեական մշակույթին հարիր, գողապետության բաղադրիչներով: Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ սա գողական բարքերով ապրող նախկին ռեժիմի, նրա քրեականացված պարագլուխների ու նրանց սպասարկու բանդաների ձեռագիրն է: Մի քանի օր առաջ էլ սոցիալական ցանցերում էր կատաղի արշավ սկսվել «Առաջին լրատվական»-ի դեմ. նախկին համակարգի հետ ասոցացվող մարդիկ մեզ սպառնում էին «դատաստանով»:

Հիմա՝ հերթով:

Ազատ խոսքը, մամուլի ազատությունը «Ժամանակ» օրաթերթը, 1in.am կայքը պաշտպանել են հետևողականորեն՝ անցնելով քրեաօլիգարխիայի ռեպրեսիվ մեքենայի անասելի ճնշումների միջով. թերթի ու կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանը տարիներ շարունակ քաղբանտարկյալի կարգավիճակով պատանդ է պահվել ռոբա-սերժական ռեժիմի կողմից, հետապնդվել, նույնիսկ ազատազրկվել են մեր գրեթե բոլոր խմբագիրները:

«Առաջին լրատվական»-ը միշտ բաց է եղել բոլոր տեսակետների համար, բայց թույնը, ատելությունը, երեկ պետական մակարդակի հասցված, իսկ այսօր ռևանշիզմով արտահայտվող ահաբեկչությունն ու բռնությունը երբեք չենք հանդուրժել ու չենք հանդուրժելու:

Մենք քրեաօլիգարխիայի ու նրա բեսպրեդելի թշնամին ենք ու իրական չորրորդ իշխանությունը: Մենք ենք Հայաստանի ինքնիշխանությունը, մեր հասարակության արժանապատվությունը, իրավունքները, դեմոկրատիան պաշտպանել ձեր գիշատիչ գրոհներից, Քոչարյան-Սարգսյան զույգի արյունոտ իշխանությանը լծված տասնյակ լրատվամիջոցների «հիբրիդային պատերազմից»:

Այսօր էլ ունեք տասնյակ լրատվամիջոցներ, սակայն եթե չեք կարողանում ժողովրդի «ուղեղը լվանալ», մեղավորներ մի փնտրեք ձեր հանցավոր կերպարներից ու էությունից դուրս:

Առաջին լրատվական»-ին ահաբեկել, վախեցնել հնարավոր չէ. չկա ու չի կարող լինել կոմպրոմիս քրեաօլիգարխիայի հետ, ասել ենք ու կրկնում ենք՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տեղը բանտն է:

«Առաջին լրատվական»-ն իրապես ազատ լրատվամիջոց է ու երբեք չի կարող լինել որևէ իշխանության կցորդ, սակայն մենք անվերապահորեն հավատարիմ ենք հեղափոխության օրակարգին:

Ձվերը երեկ, այսօր ու վաղը այլ իմաստ ունեն: Ձեր քրեական մենթալիտետով աղճատում եք անգամ ձվերի իրական իմաստը՝ դրանց միջոցով մեզ հասցեագրելով բռնության ու ահաբեկչության մեսիջ:

Չվախեցանք, կարող եք ձվերը հետ վերցնել ու միանգամայն բարի նպատակներով ուղարկել ԱԱԾ մեկուսարան. այնտեղ գտնվող ձեր «հոգևոր հայրը» դրա կարիքը հաստատ ունի:

https://www.1in.am/2640471.html





Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*