Loading...

Դպրոցահասակ եղբայրները, որոնք գերեզմանափոր են աշխատում, պատմել են դպրոց հաճախելու անիրական թվացող երազանքի մասին

Loading...


Սիրիայում 8-ամյա Ջավադ և 15-ամյա Յազան անունով եղբայրները, որոնք գերեզմանափոր են աշխատում, Daily Mail-ի հետ զրուցում վերհիշել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ ապրած սարսափելի օրերը և պատմել են դպրոց հաճախելու անիրական թվացող երազանքի մասին:

Ջավադը և Յազանն իրենց հասակակից երեխաների պես դպրոց հաճախելու փոխարեն առավոտյան 6-ից հոր՝ Ղասանի հետ գերեզմաններ են փորում, գրում է աղբյուրը:

Ընտանիքը Հալեպից է, որտեղ նրանք ապրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության ներքո և ականատես են եղել իրենց հարազատների մահվանը: Ի վերջո, ընտանիքը լքել է հայրենի քաղաքը՝ տեղափոխվելով ծայրամասային Իդլիբ:

Խոսելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ անցկացրած օրերի մասին՝ 8-ամյա Ջավադն ասել է. «Նրանք սպանում էին մարդկանց, կտրում նրանց գլուխները: Մի անգամ մի կնոջ սպանեցին ու իր բոլոր երեխաների հետ կախաղան բարձրացրին հրապարակում»: Նա հավելել է, որ ժամանակին սիրում էր խաղալ իր ընկերների հետ, «իսկ այժմ ոչ ոք չկա, բոլորը մեռած են»:

Փոքրիկի խոսքով՝ կյանքն իսկական դժոխքի է վերածվել. «Ամենադժվար բանն անմեղ մեռյալների դեմքերը տեսնելն է: Նրանց՝ տոպրակների մեջ լցված կտրատված մարմնի մասերը տեսնելն է»:

Տղայի խոսքով՝ ինքը չի վախենում իր աշխատանքից. «Չեմ վախենում իմ աշխատանքից, քանի որ նրանք արդեն մահացած են»:

Ջավադի ավագ եղբայրը՝ 15-ամյա Յազանը հայտնել է, որ հիմնականում փորում են մանկահասակ երեխաների գերեզմաններ, այն էլ՝ ձեռքով:

«Հորս հետ երեք գերեզման եմ փորել: Վախենալու ոչինչ չկա, նրանք մեզ պես մարդիկ են, բայց նրանք անցնելու են գետնի տակ ու այլևս դուրս չգան»,- հայտնել է տղան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեխաները երազում են, որ մի օր կարող են դպրոց հաճախել, որպեսզի լավ կրթություն ստանան, գումար աշխատեն ու մի շարք խաղալիքներ գնեն իրենց համար:





Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*