Loading...

Առևտրի կենտրոններից մեկի պահատուփում փակված երեխային փրկելու կադրերը հայտնվել են համացանցում

Loading...

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակել է տեղի աղբյուրը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են առտրի կենտրոնի աշխատակիցները փորձում գտնել ճիշտ բանալին, որը կբացի այն պահատուփը, որտեղից լսվում էին երեխայի ձայները:

Նրանց չի հաջողվում բանալիով բացել դուռը, սակայն նրանց օգնության է գալիս կենտրոնի այցելուներից մեկը և կոտրելով փականը՝ բացում է դուռը:

Այնտեղ բավականին մեծ տարիքի տղա էր նստած՝ մոտ 10 տարեկան: Աղբյուրը չի հաղորդում, թե ինչքան ժամանակ է մնացել տուփում փակված: Աշխատակիցների խոսակցությունից կարելի է ենթադրել, որ տղան նրանց աշխատակցուհիներից մեկի որդին է: Նշվում է, որ տղան ինքնուրույն է մտել այնտեղ:

Տեսանյութը դիտեք ստորև․

 

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*