Loading...

Քիչ առաջ․Վատ լուր․Տեսեք, թե որ մթերքներն են թանկանում․ՇՏԱՊ ԴԻՏԵՔ

Loading...

Հայաստանի սպառողական շուկայում հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Պաշտոնական տվյալներով` սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը 4.7 տոկոսով էժանացել են: Էժանացել են նաեւ միրգն ու բանջարեղենը: Օրինակ` մրգի շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրված գնանկումը կազմել է 23.3 տոկոս:

Շաքարավազը եւս էժանացել է 1 տոկոսով: Հուսանք` տնտեսվարողները առիթից չեն օգտվի եւ առաջիկայում այն չեն թանկացնի, քանի որ, ինչպես հայտնի է, փակոցների սեզոնը տնային տնտեսուհիների համար արդեն բացվել է:

Իսկ, ահա, կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկայում այս հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 5.1 գնաճ: Բայց այս տարվա հունիսի համեմատ` նշված ապրանքատեսակները էժանացել են 0.9 տոկոսով: Միայն հավկիթի գինն այս հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 38.9 տոկոսով, բայց 2019-ի հունիսի համեմատ` այն 2.7 տոկոսով էժանացել է: Համաձայնեք, որ 2.7 տոկոս էժանացումը չնչին է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` անգամ մսամթերքի շուկայում է, թեկուզ չնչին, բայց գնանկում արձանագրվել` 0.4 տոկոսով:

Բայց անցած տարվա համեմատ` մսամթերքը թանկացել է 3 տոկոսով: Ըստ վիճակագրական կոմիտեի` գնանկում արձանագրվել է ձկնամթերքի շուկայում: Բայց չնայած սրան` մեկ կգ «Իշխան» ձկնատեսակի գինը այդպես էլ 1990 դրամից չի նվազում: Ի դեպ, նկատենք, որ ալկոհոլային խմիչքն է թանկացել 0.2 տոկոսով եւ ծխախոտային արտադրատեսակները` 1.1 տոկոով:

Ինչպես հայտնի է, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչի հետեւանքով բարձրացել են նաեւ ապրանքատեսակների գները: Հիշեցնենք` ալկոհոլային խմիչքները, ծխախոտը եւ բենզինն արդեն իսկ թանկացել էին:

Փաստորեն, այս տարի նույնպես օղին եւ ծխախոտը դարձյալ չեն խուսափել թանկացումից: Բայց, մյուս կողմից, արդյունքում բարձրացել են նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները. 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտը 3500 դրամից բարձրացել է` դառնալով 6000 դրամ:

Մանրամասները` տեսանյութում

Սյունէ Համբարձումյան

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*