Ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինի ՑՆՑՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Ազերիները հիստերիայի մեջ են

Loading...
Loading...

Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնի վարիչ, ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին:Նա նշել է, որ հայաստանյան իրադարձությունները պետք չէ համեմատել ուկրաինական Մայդանի հետ: «Հայաստանում այլ իրավիճակ է, ու պետք չէ համեմատել ուկրաինական դեպքերի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս զինվորականները, հայերը, ի տարբերություն ուկրաինացիների, չեն ձգտում ՆԱՏՕ, և այլն:

«Հայաստանը պաշտոնապես մեր դաշնակիցն է, մենք նրանց հետ 1997 թվականից ունենք բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր:
Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում մենք պարտավոր ենք օգնել Հայաստանին: Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ նման պայմանագիր կնքել և իր տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայել, դա իր իրավունքն է: Այդ դեպքում ինչո՞ւ է մեզ մոտ նույն վերաբերմունքն այդ երկու երկրների նկատմամբ»,- ասել է փորձագետը:

Պլատոշկինը նաև ընդգծել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ բոլոր նստաշրջանների ժամանակ Ուկրաինային վերաբերող հարցերում քվեարկում է Ռուսաստանի շահերի օգտին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը քվեարկում է ամերիկյան դիրքորոշման օգտին:

«Ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում: Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները 300-400-500 տարվա են, և դրանք կախված չեն ինչ-որ նախագահներից: Հայաստանը միշտ եղել է Ռուսաստանի կողքին բոլոր խոշոր կոնֆլիկտների ժամանակ»,-ասել է փորձագետը:

Please follow and like us:
error
Loading...

Be the first to comment on "Ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինի ՑՆՑՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Ազերիները հիստերիայի մեջ են"

Leave a comment

Your email address will not be published.


*