Սա արդեն լուրջ է․Նիկոլ Փաշինյանը հենց նոր գրառում կատարեց․․․

ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին արձանագարած հաղթանակներին։

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են մրցակցին։

Հունիսի 8-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն։ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները 3:0 հաշվով առավելության էին հասել մրցակցի նկատմամբ։

Be the first to comment on "Սա արդեն լուրջ է․Նիկոլ Փաշինյանը հենց նոր գրառում կատարեց․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ