ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ . Քա’յլ արա, ու մի մտածիր, թե ինչ կասեն եվրոպաներն ու ամերիկաները

Loading...
Loading...

Լրագրող Ալեքսանդր Սայադյանը բաց նամակով դիմել է վարչապետին .
«Պ-ն վարչապետ, բարեկամս, Նիկոլ ջան, կարծում եմ, չես նեղանա, եթե որպես ժուռնալիստ-կոլեգա, որպես հին բարեկամ և որպես ավագ ընկեր, քեզ դիմեմ “դու”- ով։Դրանով ոչ իմ ուսերին են աստղեր ավելանալու, ոչ էլ քո ուսերից են աստղեր պակասելու։

Այո, թեև մեկ տարի առաջ քո ջանքերով սկսված ու ամբողջ ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ավարտվեց հաղթանակով ու ոգևորեց մեզ բոլորիս` փոքր բացառությամբ, այնուամենայնիվ ոչ բոլորն էին գիտակցում, որ գլխավորը առջևում է։ Իսկ գլխավորը` ձեռք բերվածի կապիտալիզացումն է, ինչին ժողովուրդը սպասում է հենց հիմա ու հենց տեղում, և ինչը հնարավոր է միայն, եթե գործում են հեղափոխական օրենքները։ Չմանրամասնեմ, ինքդ էլ ինձնից լավ գիտես ինչի մասին եմ ասում։

Բայց դու ընտրել ես այլ, քեզ համար ավելի ընդունելի` թավշյա ու ժողովրդավարական ճանապարհը, որը գուցեև ողջունելի է զուտ մարդկային տեսանկյունից, բայց մեր պարագայում կարող է ճակատագրական լինել։ Գրեթե երեք տասնամյակ երկիրն ու ժողովրդին կեղեքած, թալանած ուժերը չեն համակերպվել և երբեք էլ չեն համակերպվելու պատմության աղբանոցում հայտնվելու, թալանածը կորցնելու, արդարադատության առջև կանգնելու մտքի հետ։ Ինքդ էլ շատ լավ տեսնում ես, որ այսօր, օգտվելով քո ժողովրդավարությունից, հակահեղափոխությունը անում է հնարավորն ու անհնարինը, դիմում է ամենաէժանագին ու ստոր քայլերի` երկրում քաոս ու անկայունություն հրահրելու, մարդկանց ապակողմնորոշելու, հեղափոխությունից հիասթափեցնելու, հուսալքության մթնոլորտ ստեղծելու, և որպես արդյունք, քաոսային իրավիճակը սեփական նենգ ու նեղ նպատակին ծառայեցնելու համար։ Ներիր ուղղամտությունս, բայց նենգ ու հիշաչար Ռ. Քոչարյանն ու Ս.Սարգսյանը, իրենց ստրկամիտ խամաճիկներով, թքած ունեն քո ազնվության, պարկեշտության ու մարդասիրության վրա։ Գավառական մտածողությամբ այդ մանր մեծամիտները, որ իրենցից այն կողմ ոչ ոքի չեն տեսնում և որոնց համար ամենաբարձր արժեքը փողն ու իշխանությունն են, պատրաստ ու կարող են այդ փողի ու իշխանության համար, որպես խաղադրույք, զոհասեղանին դնել և’ երկիրը, և’ ժողովրդի ճակատագիրը։ Համենայնդեպս, մինչև այսօր նրանց ապրածն ու արածը այդ են վկայում։

Նիկոլ ջան, բարեկամս, հարգելի վարչապետ, հենց սկզբում ասացի, որ շատ չեմ մանրամասնելու այն, ինչը դու ինքդ էլ շատ լավ գիտես ու տեսնում ես։ Այդ պատճառով էլ միայն կարճ ուզում եմ քեզ փոխանցել այն, ինչ մտածում եմ ես և ինչը ուզում է մեր ժողովրդի գերակշիռ մասը։Վաղուց ժամանակն է հնի ու նորի առճակատումում գործի դնել հեղափոխական օրենքները, հետո կարող է ուշ լինել։ Ընդորում, այդ ուշ լինելը ճակատագրական կարող է լինել ոչ միայն քեզ համար, այլ որ շատ ավելի կարևոր է, ժողովրդի համար։ Ա’յն ժողովրդի, որ հավատում է քեզ ու կանգնած է քո թիկունքին։ Մեր տան ներքին հարցերը մե’նք պիտի լուծենք, առանց ուրիշին նայելու։ Քա’յլ արա, ու մի մտածիր, թե ինչ կասեն եվրոպաներն ու ամերիկաները։ Նրանք հաշվի են նստում միայն հաղթողների հետ։ Իսկ երբ վերջացնենք մեր գործերը, նրանք մեզ ծափահարելու են հոտնկայս, ինչպես մի անգամ արդեն ծափահարել են։
Այնպես որ` ԴՈւԽՈՎ…

Հարգանքներով`Ալեքսանդր Սայադյան»

Please follow and like us:
error
Loading...

Be the first to comment on "ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ . Քա’յլ արա, ու մի մտածիր, թե ինչ կասեն եվրոպաներն ու ամերիկաները"

Leave a comment

Your email address will not be published.


*