Loading...

Նիկոլ Փաշինյանը սպառնաց՝ «օրենքով գողերին»․ Արտակարգ իրավիճակ

Loading...

Հիշեցնենք, որ նախընտրական հանդիպման ժամանակ Շիրակի մարզում Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ ապրիլյան հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը…

Հետո նա մյուս հանդիպումների ժամանակ խմբագրել էր իր այդ հայտարարությունը…

“Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյանական, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից…

Տո ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, ձեր քաշի չափ: Դուք էդ ումի՞ց եք պաշտպանում, դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած հետևել և ղեկավարել եք բանակի թալանը,

հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ…

Ես ինչ որ չեմ հիշում, որ որոշ մարիկ, այդ թվում՝ Արցախում ինչ-որ մի նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ որ պարզվեց Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել, տարել էր իր արջերին ու շներին կերակրել…

Բա ո՞ւր էինք էդ ժամանակ, այ ազատամարտի պաշտպաններ: Գիտեմ ուր էիք, որովհետև ձեզանից ոմանք նույնպիսի պահեստներ ունեն նաև որոշ տեղերում, և մենք էդ պահեստների տեղը գիտենք, մենք էդ պահեստների լուսանկարները ունենք, էդ պահեստները բացահայտել ենք…

Շատ բան եթե չենք ասում,  այդտեղ ազգային անվտանգության ու պետական գաղտնիքի հարց կա”,- ասաց Փաշինյանը․․․

Նա նշեց, որ ոմանք բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց վետերոկներն էին ֆինանսավորում, ինչո՞ւ այն  ժամանակ ազատամարտի պաշտպանները չէին խոսում…

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջնորդել է գլխավոր դատախազին, որպեսզի ուսումնասիրվի այդ հարցը, թե ինչ սնունդ է մատակարարվում բանակին․․․

«Ու հատ-հատ գտնելու եմ էդ մարդկանց ու պատասխանատվության եմ ենթարկելու, ինչ կոչում ուզում ա ունենան…

Ինչի՞, էդ կոչումները վերցրել եք, որ ձեր սեփական ժողովրդին թալանե՞ք, որ նվաստացնեք ու ընտանիքներ քանդե՞ք…

Ես ինչ-որ չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն էն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի ախպոր բանկային հաշվում մենակ մի բակում 30 մլն դոլար ըլնի…

Ոչ մեկ չի հարցնում՝ էդ որտեղի՞ց 30 մլն դոլար ձեզ, եթե մեր զինվորը տռուսիկ ու մայկա չունի, այ թալանչի, ստահակներ․․․

Եվ ես ասում եմ՝ էդ բոլոր 30, 10, 20 մլն-ի հետևից գնալու ենք, ձեռներիցդ առնելու ենք, վերադարձնելու ենք մեր բանակին: Հատ-հատ պատրաստվեք, ձեռներիցդ առնելու ենք ձեր թալանած վերջին կոպեկը․․

Եվ չեմ բացառում, որ ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետև իրենք բոմժ են եղել, պետք է վերադառնան իրենց նախնական կարգավիճակին…

Նիկոլ Փաշինյանը նաև հատուկ անդրադարձավ «օրենքով գողերին և այսպես կոչված՝ աֆտարիտետներին»․․․

Փաշինյանը իր խոսքում եղավ շատ կոշտ ու կոնկրետ։ Նա օրենքով գողերին սպառնալով ասաց, որ եթե հանկարծ․․․

Եթե հանկարած որևէ «օրենքով գող» փորձի գլուխ բարձրացնել, պատասխանը կլինի ավելի կոշտ

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*