Loading...

Ուսմասվարն ասեց. «դուք լավ կանեք դպրոցին շառ անելու փոխարեն փորձեք տունը վաճառել, թաղամասը փոխել, ձեր աղջկա անունը ընկած ա,.. ուրիշ թաղամասում գոնե կկարողանա ամուսնանալ»։

Loading...

Լյուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

#բռնության_ձայնը
Երբ ուսմասվարն ասում ա. «դուք լավ կանեք դպրոցին շատ անելու փոխարեն փորձեք տունը վաճառել, թաղամասը փոխել, ձեր աղջկա անունը ընկած ա,.. ուրիշ թաղամասում գոնե կկարողանա ամուսնանալ»։
Այս աղջիկը ևս իրական ա, ռեալում հեռակա ճանաչում եմ, բազմաթիվ միջոցառումներին տեսել եմ։

«Բարեւ Լյուսի ջան.. ես նույնպես կցանկանայի կիսվել իմ պատմությամբ, Ի տարբերություն մյուս աղջիկների ես պեդոֆիլների չեմ հանդիպել բարեբախտաբար, եթե հետաքրքիր է, կփորձեմ մտքերս եւ ուժերս հավաքել եւ շարադրել((
Ուրեմն այսպես.. ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մաման որոշեց փոխել իմ դպրոցը եւ տեղափոխել տան մոտ գտնվող մոտակա դպրոցը, սարսափելի տգետ միջավայր էր, կեղծ բարեպաշտ դասատուներով.. 14 տարեկան էի, կենտրոնացած հիմնականում դասերի վրա, ինձ առանձնապես գեղեցիկ չհամարող ու տղաներին դուր գալու ցանկություն էլ չունեի, քանի որ դպրոցը նոր էր, չհասցրեցի նաեւ ընկերուհիներ ձեռք բերել… կարճ ժամանակ անց դասարանի տղաներից մեկի դուրը եկա, հետո մյուսի առաջարկեցին լինել իրենցից մեհի ընկերուհին, մերժում ստանալով, դասամիջոցներին սկսեցին ձեռ մեռ գցել այսպես ասած, աստիճանաբար ավելի ձեռքերին ազատություն տալով, աղջիկները, փոխանակ support անեին, փորձեին օգնել, պարզապես բոլորով մեկ մարդու պես լուռ դուրս էին գալիս դասարանից,, դուռը փակվում էր, ես մնում էի մենակ, սեռական ոտնձգություններին արդեն միացան դասարանի նաեւ մյուս տղաները, եւ այս ամենը տեղի էր ունենում ուսուցիչների ու տնօրենի լուռ թողտվությամբ, վստահ եմ, լավ էլ նկատում էին, տեղյակ էին, ուղղակի լռում էին.. աչք փակում իմ հաճախակի բացակայություններին…ես նույնպես լռում էի, փորձում աննկատ մնալ, ամաչում ծնողներից, աղջիկների կարծիքից, ասում էին իրան դե դուրա գալիս, դուրս գանք դասարանից, չխանգարենք… սկսեցի ուղղակի դպրոց չգնալ, տանը ոչինչ չխոսալ, մի օր էլ դպրոցից տուն ճանապարհին, 3-4 հոգով էլի հարձակվեցին, սկսեցին քաշքշել, պատռված շապիկով, վատ վիճակով եկա տուն, շաատ հիմար էի, ամոթ ու խայտառակություն էի համարում իմ հետ կատարվածը, փորձեցի թաքցնել մամայից, բայց ինքը հասկանալով ամեն ինչ, ուղղակի ձեռքս բռնեց ու գնաց տնօրենի մոտ… մաման անկախ, ֆեմինիստ կինա.. ափսոս չեմ կիսվել հետը, մտածելով ես եմ մեղավոր կատարվածի համար, ինչ որ տեղ երեւի, քանի որ ասում էին չէ՞ համաձայնվիր հանդիպել մեզանից մեկի հետ ու ոչ ոք քեզ չի նեղացնի,, ֆնօրենի սենյակում գիտես ի՞նչ արձագանք ստացանք, տգետ ուսմասվար կոչվածը ասումա, դուք լավ կանեք դպրոցին շառ անելու փոխարեն փորձեք տունը վաճառել, թաղամասը փոխել, ձեր աղջկա անունը ընկածա, գոնե ուրիշ թաղամասում, որտեղ ձեր աղջկա անունը ընկած չլինի, ԳՈՆԵ կկարողանա ամուսնանալ 😂😂😂… ապրիլ ամիսն էր, մաման իհարկե հանեց ինձ դպրոցից, վերջ տալով իմ մեկ տարվա մղձավանջին, բայց տունը չվաճառեց.. հիմա զարմանում եմ, ինչի եմ լռել ու համարյա 7/8 ամիս դիմացել, դասերից փախել, ու ոչինչ չարել ինձ պաշտպանելու համար,
Մյուս դեպքը արդեն համալսարանում էր… 1ին կուրս էի, ունեի իմ այն ժամանակվա պատկերացումներով, այպես կոչված ընկեր, ով օրերից մի օր, առանց ոչինչ ասելու, լուռ անհետանում է, հայտնվում է մեկ ուրիշը, ինձանից բավականին մեծ էր, համալսարաններից մեկում ազդեցիկ մեկը, լավ կապերով, լավ շրջապատով 😂😂, իր առանձնասենյակում նստած էինք, հետո ընկերուհիս գնաց, 8-9-ի կողմերն էր, համալսարանում ոչ ոք չկար գրեթե, ինքն ու ընկերն էին սենյակում… սկսում է խփել, դաժանորեն, ես աչքերով փնտրում էի կողքը անտարբեր նստած տղայի հայացքը, փորձելով մարդկային մի բան արթնացնել մեջը, որ միջամտի ու ինձ օգնի,,, իզուր … քար անտարբերություն, բութ հայացքով նայում էր, շաաատ ստորացուցիչ էր, սարսափելի, հանել էր առնանդամը ու ստիպում էր ծծել.. ես արեցի, ուրիշ ելք չգտա, գործս վերջացնելուց հետո, ուղղակի դուրս թռա, դրսում մութ էր, խելագարի պես վազում էի, քթիցս արյուն էր գալիս.. չեմ էլ հիշում ոնց եմ տուն հասել,, արեցի, որ ավելի երեսս ջարդուփշուր չանի, բռնել էր գլուխս, հարվածում էր պատին … ինձանից հաղթանդամ եզ մեկն էր,, որոշ ժամանակ անց հայտնվում է այսպես կոչված ընկերը, ես վսյո տակի չեմ կարող քեզ մոռանալ, սենց էր գրել, ես էլ երեւի իրան, որոշեցինք հանդիպել, սեքս եղավ, կույս էի, ինքն էլ համառորեն հրաժարվում էր շուրթերս համբուրելուց…պարզվեց իմացել էր ամեն ինչ, անճոռնի եզն էր պատմել ու ասեց հիմա դու իմ սիրածն ես, մինետ անող աղջկա պռոշները զապադլոյա պաչելը, ես նույնիսկ չգիտեի, որ բանից պարզվում է նման օրենքներ կան հայ հասարակության մեջ, չգիտեմ դեռ ակտուալա թե չէ հիմա, գնացի լոգարան ու հեղուկ օճառը իրա աչքի դեմը խմեցի, մի խոսքով ինչ որ սարսափելի հիվանդագին կախվածություն ունեի իրանից, գուցե շփոթում էի սիրո հետ,, էլի բավականին մեծ էր տարիքով, վերջ տվեցի հիվանդագին կապին, բայց մոտս սարսափելի բարդույթներ էին մնացել, մտածում էի ես պետքա մինետ անեմ մենակ, խուսափում էի տղաների հետ շփումից, ցանկացած նոր ծանոթությունից, ինձ թերարժեք զգում… հիմա ես ամուսնացած եմ, ուժեղ եւ ինքնավստահ, սակայն միեւնույն է կլռեմ եւ չեմ ցանկանա ի լուր աշխարհի բարձրաձայնել իմ հետ կատարվածի մասին.., հատկապես երկրորդ դեպքի մասին, կշարունակեմ լռել եւ փորձել ջնջել հիշողությունիցս….
Քանի որ չեմ ցանկանա խղճահարություն առաջացնել, ինձ զոհ զգալ կամ հավերժ զոհի հոգեբանությամբ ապրել,,
Ես լիարժեք մարդ եմ, ամենուր կարող է լինել բռնություն, իմ պատմությունների մեջ սարսափելի է հասարակության արձագանքը, դպրոցի ուսմասվարի աբսուրդի հասնող խորհուրդը, մյուս կողմից հայկական իրականության տարօրինակ տաբուները եւ մաքրության հետ կապված յուրօրինակ պատկերացումները))…»

🕷️ Տեղադրված ա չսրբագրված, չկետադրված, բնօրինակով։
🕷️Սքրիները՝ քոմենթում։
🕷️Զարհուրելի են շրջակա մարդկանց արձագանքները, քաղքենիությունը, ծածկադմփոցությունը։
🕷️Հասարակական ընկալումները պետք ա փոխվեն։ Էլ հնարավոր չի էսպես ապրել։ Սա իրոք զարհուրելի ա։

Աղբյուրը՝https://www.arenanews.am/news/view/82537

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*