Դամասկոսում ՌԴ դեսպանատունն են գնդակոծել

0
813
Դամասկոսում ՌԴ դեսպանատունն են գնդակոծել
5 (100%) 1 vote

Դամասկոսում ահաբեկիչների ականանետային հրաձգության արդյունքում ռումբերից մեկն ընկել է Սիրիայում ՌԴ դեսպանատան պարիսպներից ներս` իր բնակելի համալիրի հարեւանությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«122 մմ ականի պայթյունի արդյունքում վնասվել են շենքի պատերը, էլեկտրական գծերը եւ ջրամատակարարման համակարգը: Դեսպանատան անձնակազմի շրջանում տուժողներ չկան:

Մենք կտրականապես դատապարտում ենք Դամասկոսի դիվանագիտական առաքելության դեմ ահաբեկիչների նոր հարձակումը: Ռուսաստանը բազմիցս հրավիրել է համաշխարհային հանրության ուշադրությունը զինյալների կողմից Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծմանը:

Մենք արդեն նշել ենք, որ ծայրահեղականների, գործողությունների հետեւանքով սպանվում եւ վիրավորվում են խաղաղ քաղաքացիներ` կանայք, երեխաներ եւ տարեցների: Մենք նաեւ նշել ենք, որ ռուսական դիվանագիտական առաքելությունը միտումնավոր որպես թիրախ է ընտրվում»:

Թողնել պատասխան

Մուտքագրեք մեկնաբանությունը
Մուտքագրեք Ձեր անունը