Ռուսաստանը հրաժարվեց արցախյան գործարքից

0
327
Ռուսաստանը հրաժարվեց արցախյան գործարքից
3 (60%) 2 votes

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, Բաքվում ելույթ ունենալով դիվանագիտական ակադեմիայի ուսանողների առաջ, հայտնել է, որ Ռուսաստանն ուրախ կլիներ Բաքվին տեսնել ԵԱՏՄ-ում: Միևնույն ժամանակ, Լավրովն ասել է նաև, որ ԵԱՏՄ անդամության ցանկություն հայտնում են նաև ոչ ԱՊՀ անդամ երկրները, սակայն Ռուսաստանը նաև ոչ մեկին չի պարտադրում անդամակցել ԵՏՄ-ին: Մինչ այս էլ ԵԱՏՄ անդամ Ղազախստանի նախագահն էր հայտարարել, որ քննարկվում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կազմ մտնելու հնարավորությունը: Ռուսաստանը եւս չի թաքցնում, որ ցանկանում է Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ կազմում եւ անթաքույց ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

Բայց չպետք է մոռանալ, որ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ եթե ԵԱՏՄ անդամ Հայաստանն իր համաձայնությունը չտա, Ադրբեջանը չի կարող մուտք գործել այդ կառույց: ՌԴ-ն, իհարկե, մեծ լծակներ ունի Հայաստանին ճնշելու: Սակայն այս պահին ՌԴ-ն կարծես թե հրաժարվում է այս սցենարից: ՌԴ-ն հասկանում է, որ չի կարող Ղարաբաղը բոլոր տարածքներով հանդերձ վերադարձնել Ադրբեջանին: Սկզբում փորձ կատարվեց անուղղակի շշուկներ դնել շրջանառության մեջ, որ գոնե Ադրբեջանը բավարարվի մի քանի տարածքներով: Այնուհետև եկավ այն փուլը, երբ ՌԴ-ն ուզում էր հասկանալ, թե արդյոք Ադրբեջանը կբավարարվի՞ մի քանի շրջանով, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը փորձում էր հասկանալ՝ արդյոք Ռուսաստանը ի զորու կլինի՞ վերադարձնել Արցախը եւ նրա տարածքները, եթե ինքը համաձայնի մտնել ԵՏՄ: Այսինքն, կողմերը հետախուզում էին միմյանց: Արդյունքներն ակնհայտ են: Այժմ, երբ Լավրովը Բաքվում խոսում է «ոչ մեկին չպարտադրելու» մասին, դա թերևս ակնարկ է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Բաքվին տեսնել ԵԱՏՄ-ում, բայց պատրաստ չէ «Արցախի դիմաց» գործարքին: Այլ հարց է, թե ինչ նոր գին կամ պայման է առաջ քաշելու Ադրբեջանը և որքանով է դա առնչվելու Հայաստանի շահերին:

Թողնել պատասխան

Մուտքագրեք մեկնաբանությունը
Մուտքագրեք Ձեր անունը