Bruno Mars
Բրունո Մարսը American Music Awards մրցանակն է նվաճել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում
5 (100%) 1 vote

Ամերիկացի երգիչ Բրունո Մարսն American Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակին է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում:

AMA-ի մրցանակաբաշխության 45-րդ ամենամյա արարողությունը կիրակի կայացել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) Microsoft Theater թատրոնում և հեռարձակվել է ABC հեռուստաալիքի եթերում, հայտնում է ТАСС-ը:

Այս անվանակարգում մրցանակը վիճարկում էին նաև The Chainsmokers դիջեյ-դուետը, կանադացի Դրեյքը, ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարը և բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանը: Լավագույն փոփ/ռոք կին կատարող է ճանաչվել Լեդի Գագան, որը հաղթանակ է տարել Ռիհաննայի և Ալեսիա Կառայի նկատմամբ:

«Լավագույն փոփ/ռոք-դուետ կամ խումբ» անվանակարգում հաղթող է դարձել Imagine Dragons քառյակը: Տարվա լավագույն փոփ/ռոք-երգ է դարձել պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի Despacito երգը՝ Ջասթին Բիբերի մասնակցությամբ: Երգի տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube տեսահոսթինգում դիտումների թվաքանակով:

Պարգևների են արժանացել նաև քանթրիի երկրպագունիների սիրելին՝ Քիթ Ուրբանը, դիջեյ Հալիդը (ռեփ/հիփ-հոփ ոճի լավագույն կոմպոզիցիա), Linkin Park ամերիկյան ռոք խումբը, որը թողարկել է One More Light հոլովակը՝ նվիրված խմբի վերջերս մահացած մենակատար Չիսթեր Բենինգթոնին:

Չի կարելի չնշել իռլանադացի Նայլ Հորանի անհատական հաջողությունը One Direction բրիտանական խմբից, նա հռչակվել է տարվա լավագույն դեբյուտանտ: American Music Awards մրցանակը հիմնվել է 1973 թվականին որպես Grammy մրցանակի այլընտրանք:

Պարգևները հանձնվում են առցանց-քվեարկության արդյունքների հիման վրա, որին կարող է մասնակցել Համացանցի ցանկացած օգտատեր: Անվանակարգորդներին որոշում են ձայնագրությունների վաճառքների ծավալով, տեսահոլովակների դիտումների թվաքանակով, նաև սոցիալական ցանցերում ակտիվության ցուցանիշով:

Թողնել պատասխան

Մուտքագրեք մեկնաբանությունը
Մուտքագրեք Ձեր անունը