Թրամփն անհրաժեշտ է համարում համագործակցությունը Պուտինի հետ
Թրամփն անհրաժեշտ է համարում համագործակցությունը Պուտինի հետ. Սպիտակ տուն
5 (100%) 1 vote

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ հարկավոր է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ աշխատել կարեւորագույն հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Նախագահը չի երկմտի այն հարցի շուրջ, որ իրեն հարկավոր է աշխատել այդ համաշխարհային ղեկավարի հետ եւ նա ցանկանում է նրա հետ աշխատել այն լուրջ մարտահրավերների վրա, որոնց այժմ բախվում է մեր երկիրը»,- ասել է Սանդերսը բրիֆինգի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը, եւ Թրամփն իրոք հավատում է Պուտինի հավաստիացումներին, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքին:

Սանդերսը ընդգծել է, որ ժամանակն է՝ առաջ շարժվել:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցության ոլորտներ ունի: «Մասնավորապես, դա վերաբերում է Սիրիային եւ ԿԺԴՀ-ին, ինչպես նաեւ գլոբալ այլ մեծ հարցերի»,- ասել Է նա: Նախագահը «շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ փնտրել, ինչը կօգնի Ամերիկային», հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թողնել պատասխան

Մուտքագրեք մեկնաբանությունը
Մուտքագրեք Ձեր անունը