ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը կընդգրկվի ԱԳՆ նախարարների նոր հանդիպման օրակարգում. Մինսկի խումբ

0
858

5 (100%) 1 vote

«Համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ձեռք բերված համաձայնությունների իրականացման համար անհրաժեշտ կոնկրետ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցերը»:

Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների տարածած հայտարարությունում: Նշվում է, որ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հայտարարությունում հիշատակվում է նաեւ հերթական սպասվող հանդիպման մասին.

«Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում ունենալ 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում:

Հանդիպումը միտված կլինի քաղաքական կարգավորման առարկայական հարցերի լուծմանը, ինչպես նաև շփման գծում լարվածությունը նվազեցնելուն: Հատուկ ուշադրություն կհատկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումն ավարտելու գործընթացին»:

Թողնել պատասխան

Մուտքագրեք մեկնաբանությունը
Մուտքագրեք Ձեր անունը