Loading...

Հոր վերջին խոսքերը, ով իր սիրտը տվեց որդուն որպես դոնոր, արցունքները հնարավոր չէ զսպել, հուզում է մինչև սրտի խորքը

Loading...


Որդուն հաշված օրեր էին մնացել ապրելու և հայրը, որ գումար և կապեր  չուներ որդու համար դոնոր գտնելու համար, որոշեց որդուն տալ սեփական սիրտը: Բայց մինչ նա կգնար այդ քայլին, նա տեսագրեց իր ուղերձը  որդուն:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ  սա սոցիալական տեսահոլովակ է,  որը կոչ է անում գնահատել  կյանքը, և իսկապես ցանկալի կլիներ, որ այն նկարահանված տեսահոլովակ լիներ, այլ ոչ թե իրական դեպք, որպեսզի  ոչ ոք կյանքում ստիպված չլինի ապրել այսպիսի ողբերգություն:

Մենք չենք կարող հաստատ ասել սա իրական դեպք է, թե նկարահանված տեսահոլովակ, այնուամենայնիվ,  տեսահոլովակում նկարահանված  դերասանն իսկապես արժանի է Օսկարի:

Ահա տեսագրության թարգմանությունը:

«Բարև որդիս, ես քեզ համար նոր սիրտ եմ գտել, ուզում եմ քեզ մի քանի բան ասել, ուզում եմ, որ դու լսես մայրիկիդ, որովհետև նա քո ամենալավ ընկերն է, ընտանիքը շատ կարևոր է, իսկ ինչ վերաբերում է աղջիկներին, դու նրանց համար դեռ փոքր ես, բայց երբ կգա ժամանակը, վերաբերվիր նրանց ինչպես արքայադստեր, որովհետև նրանք արքայադուստր են, և եթե որևէ բան խոստանաս, տեր եղիր խոսքիդ, որովհետև քո խոսքը պետք է ոսկու արժեք ունենա, եթե դու շանս ունենաս գումար աշխատելու, ապա օգտագործիր այդ շանսը, եթե նույնիսկ ստիպված լինել կախել գլուխդ, չլինես ինձ պես հիմար, ամեն ինչ ավելի հեշտ է, եթե դու փող ունես, չծխես, թմրանյութ չընդունես, աշխատիր լինել բարի և ազնիվ, եթե որևէ մեկը քեզ ցավ պատճառի, պաշտպանիր քեզ, վատ օրերից ծնկի չգաս, կյանքում լավ բաներ շատ կան, ես միշտ այստեղ կլինեմ քեզ համար, ուղիղ այստեղ,  կտեսնվենք ավելի ուշ, որդիս,ես սիրում եմ քեզ»:



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*