Loading...

«Ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին». Արմեն Աշոտյան

Loading...


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով:

Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է և ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են:

https://ac-media.ru/

Կառավարությունն ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:

Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի, որոնց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում:

https://ac-media.ru/

Խուճապ չկա, բայց կա խորացող անվստահություն դիլետանտ և փնթի գործելաոճով մարդկանց հանդեպ, որոնք քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դեռևս շոշափելի միջոցներ չեն ձեռնարկում վարակի թռիչքաձև տարածումը կանխելու ուղղությամբ:

Չէ, տղերք դուք լավ չեք պատկերացնում ստեղծված իրավիճակի լրջությունը և ձեր անձնական պատասխանատվությունը թեʹ հիմա՝ այն պատշաճ կառավարելու ուղղությամբ, թեʹ հետո, եթե, Աստված մի արասցե, ձնագնդին դառնա ձնաբուք:

https://ac-media.ru/

Ի՜նչ հանրաքվե, ի՜նչ ընտրություններ, ի՜նչ պարգևավճարներ…

Մարդկանց մասին չեք մտածում, գոնե ձեր մասին մտածեք: Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ:

Առողջություն բոլորիս»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 34 times, 34 visits today)



Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*