Loading...

Արայիկ Հարությունյանը խնդրանքով դիմել է աշակերտներին ու ուսանողներին — Armnews

Loading...




ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Շատ սիրելի աշակերտներ և ուսանողներ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության:

Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:

Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:

Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տնեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին

Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:

Դե ինչ, ի գործ»:

https://hayeli.am/?p=168348&l=am





Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*